Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում «Տոտտենհեմի» կիսապաշտպան Սքոտ Պարկերը կկարողանա օգնել իր թիմին: Երկար ընդմիջումից հետո Պարկերը այս մրցաշրջանում առաջին անգամ դաշտ դուրս կգա «Սուոնսիի» դեմ խաղում: Երեկ Պարկերը «Տոտտենհեմի» երկրորդ կազմում խաղացել է «Սանդերլենդի» դեմ և ինչպես տեղեկացնում է London Evening Standard-ը, անգլիացին պատրաստ է խաղալ առաջին թիմում:
Անցած մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը իր թիմի իսկական առաջատարն էր, սակայն թե ինչ տեղ կհատկացվի նրան Վիլաշ-Բոաշի թիմիում, կիմանանք առաջիկա տուրերում:
Իհարկե, Պարկերի համար առանց խաղային պրակտիկայի, դժվար կլինի մրցակցել Սանդրոյի և Հադլսթոունի հետ, սակայն անգլիացին կարճ ժամանակում կարող է վերգտնել խաղը և դառնալ հիմնական կազմի խաղացող: