«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ թիմ են վերադարձել կիսապաշտպան Սքոտ Պարկերը և ձախ պաշտպան Բենուա Ասու-Էկոտոն:
-Երկու ֆուտբոլիստներն էլ արդեն մարզվում են ամբողջ ծրագրով և կկարողանան մեզ օգնել առաջիկա խաղերում: «Էվերթոնի» հետ խաղից հետո տղաները մի փոքր հիասթափված էին, սակայն բոլորս էլ պատրաստ ենք «Սուոնսիի» հետ խաղում դրական արդյունքի հասնել:
Պարտությունից հետո միշտ խաղը վերլուծելու խնդիր է լինում: Մենք աշխատում ենք սխալների վրա,- ասել է պորտուգալացի մարզիչը: Reuters