«Տոտտենհեմը» հայտարարել է «Սպորտինգի» պաշտպան Պեդրո Պորրոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
Պորրոն հենց սկզբից եղել է «Տոտտենհեմի» հիմնական նպատակը այս հունվարին: Ինչ-որ պահի թվում էր, թե գործարքը ձախողվում է, բայց տրանսֆերային պատուհանի վերջին օրը Պեդրոն, այնուամենայնիվ, տեղափոխվեց «Տոտտենհեմ»:
Պորրոն վարձավճարով միացել է «Տոտտենհեմին», և «շպորները» պարտավորվում են ամռանը գնել Պեդրոյին «Սպորտինգից» նախապես համաձայնեցված գնով մոտ 39 միլիոն ֆունտ ստեռլինգով, հայտնում է Sky Sports-ը:
Իր կարիերայի սկզբում 23 ամյա իսպանացին մեկ տարի անցկացրել է «Մանչեսթեր Սիթիում», բայց երբեք չի խաղացել «Սիթիի» կազմում: