• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պելեգրինիի գործակալը հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» հետ

Մանուել Պելեգրինի«Մանչեսթեր Սիթիի»՝ «Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի ծառայություններով հետաքրքրվելու մասին լուրերը շարունակում են զարգացում ապրել: Երկուշաբթի օրը «քաղաքայինների» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը Մադրիդում հանդիպել է չիլիացի մասնագետի գործակալի հետ: Այս մասին հայտնում է AS -ը:

«Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ընթացիկ մրցաշրջանում չկարողացավ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը: Բացի այդ, թիմը ձախողեց ելույթները Չեմպիոնների Լիգայում: Այդ իսկ պատճառով ակումբի իսպանացի տնօրենները՝ Բեգիրիստայնն ու Ֆերան Սորիանոն, մտածում են իտալացի մասնագետից բաժանվելու մասին:

Երկար ժամանակ է, ինչ խոսվում է «Սիթիի»՝ Պելեգրինիի նկատմամբ հետաքրքրության մասին: Այժմ արդեն հայտնի է դարձել, որ գործակալ Խեսուս Մարտինեսը հանդիպել է Բեգիրիստայնի հետ:

Հայտնի է, որ Բեգիրիստայնը չիլիացու տաղանդի երկրպագուն է: Ժամանակին Չիկին փորձել է նույնիսկ Պելեգրինիին հրավիրել «Բարսելոնա»: