«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոստովանել է, որ նախընտրել է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»՝ չնայած «ՊՍԺ»-ի առաջարկին:
Ժամեր առաջ չիլիացի մասնագետը հաստատեց, որ հաջորդ մրցաշրջանից մարզելու է «քաղաքայիններին»: Իրականում Մանուելն այլ տարբերակներ էլ ուներ, ներառյալ «ՊՍԺ»-ն:
-«ՊՍԺ»-ն շատ կարևոր հաստատություն է, կարևորագույններից մեկը Եվրոպայում, և նրանք կապ են հաստատել ինձ հետ, սակայն ես նախընտրեցի աշխատել «Մանչեսթեր Սիթիում»,- հայտնել է մասնագետը: