• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պելեգրինին հաստատել է, որ գլխավորելու է «Սիթին»

Մանուել Պելեգրինի«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հաստատել է, որ համաձայնվել է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»:

Արդեն երկար ժամանակ չիլիացի մասնագետը ֆավորիտ է համարվում «Սիթիի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում: Այժմ «քաղաքայինները» սպասում են իսպանական մրցաշրջանի ավարտին, որպեսզի պայմանագիր կնքեն Պելեգրինիի հետ:

-Ես բանավոր համաձայնություն ունեմ նրանց հետ, և հույս ունեմ, որ ասված խոսքերը կպահվեն: Ես դեռ պայմանագիր չեմ կնքել նրանց հետ:

Ճիշտ է, որ «Մանչեսթեր Սիթին» շատ էր ցանկանում, որ ես լինեմ իրենց մարզիչը, և ես իսկապես շփվել եմ նրանց հետ: Քանի դեռ այս պայմանավորվածությունները չեն հանձնվել թղթին, պետք չէ ասել, որ գործարքը վերջնականապես արված է,- հայտնել է մասնագետը: Canal Sur