• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պելեգրինին հերքել է «Սիթիի» հետ համաձայնության մասին լուրը

Մանուել Պելեգրինի«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հերքել է լուրերն այն մասին, թե ինքն արդեն համաձայնվել է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»:

Անգլիայի գավաթի եզրափակչում շաբաթ օրը «քաղաքայինները» պարտվեցին «Ուիգանին» 0:1 հաշվով: Անգլիական պարբերականները միաձայն հայտնեցին, որ Պելեգրինին շուտով կփոխարինի Ռոբերտո Մանչինիին «Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Մինչդեռ այսօր «Մալագան» պաշտոնապես հայտնեց, որ Պելեգրինին չի տվել իր համաձայնությունը՝ գլխավորելու ինչ-որ մի ակումբ:

«Ես կատեգորիկ հերքում եմ, որ համաձայնվել եմ դառնալ «Մանչեսթեր Սիթիի» նոր գլխավոր մարզիչը: Ես «Մալագայի» հետ համաձայնագիր ունեմ, որ ոչ մեկի հետ պետք է չշփվեմ, և ոչ մի այլ ակումբի հետ համաձայնության չեմ եկել:

Ոչինչ ստորագրված չէ, ոչ մի համաձայնագիր էլ չկա: Բախտս բերել է, որ ամեն տարի մեծ ակումբները հետաքրքրվում են ինձնով:

Հուսամ, որ այդ ակումբի ապագան պարզ կդառնա առաջիկա մի քանի օրերի ընթացքում»- ասված է Պելեգրինիի հայտարարության մեջ: