• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պելեգրինին քննադատել է իր ֆուտբոլիստներին «Աստոն Վիլլայից» կրած պարտության համար

Մանուել Պելեգրինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին քննադատել է իր սաներին այս շաբաթ «Աստոն Վիլլայից» կրած պարտության համար:

Նախքան բիրմինգհեմցիների հետ հանդիպումը, «քաղաքայինները» գեղեցիկ և տպավորիչ հաղթանակ տարան «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ` 4:1: Սակայն, այն ֆուտբոլը, որը «Սիթին» դերբիում ցուցադրեց, «Վիլլա Պարկում» անհայտացավ:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Պելեգրինին շատ դժգոհ է կատարվածով և մեծ քննադատության է ենթարկել իր ֆուտբոլիստներին:

Ականատեսների խոսքերով, «քաղաքայինների» ֆուտբոլիստները շատ վատ տրամադրությամբ են դուրս եկել հանդերձասրահից: Միակ ֆուտբոլիստը, ով համաձայնել է հետխաղյա հարցազրույց տալ, եղել է թիմի ավագ Վենսան Կոմպանին:

Հետաքրքիր փաստեր