«Արսենալի» վինգեր Նիկոլյա Պեպեն մոտ է վարձավճարով «Նիցցա» տեղափոխվելուն:
2019 թվականին «Լիլից» 72 միլիոն ֆունտով գնված Պեպեն շարունակում է մնալ «Արսենալի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը:
Միևնույն ժամանակ, Նիկոլյան «զինագործների» ամենամեծ տրանսֆերային ձախողումներից մեկն է՝ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում ընդամենը հինգ մեկնարկային կազմում և մեկ գոլով:
27-ամյա կոտդիվուարցին չի մտնում «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արետայի ծրագրերի մեջ և այս մրցաշրջանը կանցկացնի Աարոն Ռեմսիի և Կասպեր Շմեյխելի կողքին «Նիցցայում»։
Սպասվում է, որ «զինագործները» կշարունակեն վճարել Պեպեի շաբաթական 140 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձի մի մասը: