Մոտ 4 շաբաթ փնտրտուքներից հետո «Վեստ Բրոմվիչը» վերջապես նոր մարզիչ նշանակեց: Սթիվ Քլարկին փոխարինեց 50-ամյա իսպանացի մասնագետ Պեպե Մելը:
Հիշեցնենք, որ «Վեստ Բրոմվիչը» Քլարկին հեռացրել էր դեկտերմբերի 14-ին: Վերջին 5 խաղերի ժամանակ մարզչի պարտականությունները կատարում էր Կիտ Դաունինգը:
Մելի հավանական նշանակման մասին խոսվում էր դեռ նախորդ տարի, սակայն այդ ժամանակ «Բրոմվիչը» հրաժարվեց Պեպեի թեկնածությունից, քանի որ վերջինս ցանկանում էր փոխել ողջ մարզչական շտաբը:
Այժմ կողմերը փոխզիջման են գնացել և Մելը 18 ամսվա պայմանագիր է ստորագրել: Դաունինգը և դարպասապահների մարզիչը կմնան ակումբում և կօգնեն իսպանացի մարզչին:
Ավելացնենք, որ Մելն իսպանական ֆուտբոլում աշխատել է մոտ 14 տարի: