«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ:
30-ամյա դարպասապահը վնասվածքը ստացել էր «Էվերթոնի» հետ խաղում: Երեկ՝ «ՔՊՌ»-ի դեմ խաղում «կապույտների» դարպասը պաշտպանեց Ռոս Թերնբուլը:
Լոնդոնյան դերբիում կրած պարտությունից հետո «ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ Թերնբուլը կպահի իր տեղը դարպասում, քանի որ Չեխի ապաքինման համար կպահանջվի առնվազն երեք շաբաթ:
Բենիտեսը միաժամանակ մեկնաբանել է թիմի ավագ Ջոն Թերրիի հետ կապված իրավիճակը: Մարզիչը չի կարողացել որևէ կոնկրետ ժամանակահատված ասել Թերրիի ապաքինման համար, սակայն հույս է հայտնել, որ շուտով պաշտպանը կկարողանա մասնակցել մարզումներին: Sky Sports