«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը նախատեսվածից երեք շաբաթ շուտ է վերադարձել մարզումներին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների Լիգայի կիեսաեզրափակիչ խաղում Չեխը ուսի վնասվածք ստացավ: Սպասվում էր, որ Պետրը բաց կթողնի հաջորդ մրցաշրջանի մեկնարկը:
Սակայն, ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Պետրը «Չելսիի» հետ կմեկնի մինչմրցաշրջանային շրջագայություններին: Նշենք, որ հիմնական կազմում իր տեղի համար Չեխին լուրջ մրցակցություն է սպասվում Տիբո Կուրտուայի հետ: