«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը կարծում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում իր թիմը փորձի շնորհիվ կարող է առավելություն ստանալ «Լիվերպուլի» նկատմամբ:
Ակնհայտ է, որ չեմպիոնության ճակատագիրը կորոշվի «Չելսիի» և «Լիվերպուլի» հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 27-ին՝ «Էնֆիլդում»:
-«Լիվերպուլից» ոչ ոք չէր սպասում, և հենց դրա համար նրանք մինչ այժմ ճնշում չեն սզգում: Սակայն տեսնենք, թե ինչպես նրանք կանցկացնեն մրցաշրջանի մնացած հատվածը: Նրանք զարմանալի լավ են խաղում, սակայն մենք դեռ այստեղ ենք:
Այո, մենք հասկանում ենք, որ պետք է լրացնենք «Մանչեսթեր Սիթիից» ունեցած 1 միավորի տարբերությունը, սակայն եթե հաղթենք մնացած խաղերում, ապա լավ շանս կունենանք,- ասել է Չեխը: London Evening Standard