Բենիտեսի նշանակումը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնին բացասական ընդունվեց «կապույտների» երկրպագուների կողմից: Սակայն Չեխը կարծում է, որ ֆուտբոլիստները չպետք է բողոքեն իրենց մարզչից, իսկ եթե ինչ որ մեկին նա դուր չի գալիս, ապա դուռը միշտ բաց է:
-Դժվա՞ր է հարմարվել նոր մարզչին: Դու պետք է դա անես, կամ ավելի լավ է հեռանաս: Ամեն ինչ շատ պարզ է: Դու այստեղ ես, որպեսզի խաղաս և անես այն, ինչ քեզնից պահանջում է ակումբի մարզիչը: Եթե դա քեզ դուր չի գալիս, կարող ես հեռանալ:
Անձամբ ես այստեղ եմ, որպեսզի խաղամ: Ես ուզում եմ խաղալ, դրա համար աշխատում եմ ամբողջ ուժով, որպեսզի մարզչին այլ ընտրություն չթողնեմ, քան ինձ դարպաս վստահելն է:
Հենց այդպես եմ մոտենում գործին: Դա վերաբերվում է բոլորին: Եթե դու գոհ չես և չես անում այն, ինչ քեզնից է պահանջվում, ուրեմն պետք է մնաս պահեստայինների նստարանին,- Չեխի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: