• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պեր Մերտեզակեր. «Կազորլան իդեալական ֆուտբոլիստ է»

Սանտի Կազորլա«Արսենալի» պաշտպան Պեր Մերտեզակերը կարծում է, որ իր խաղընկեր Սանտի Կազորլան «իդեալական ֆուտբոլիստ» է:

Անցած շաբաթ Կազորլան «Աստոն Վիլլայի» հետ բավական ծանր խաղում կարողացավ հաղթանակ պարգևել «Արսենալին»: Դրանից առաջ Սանտին հաղթական գոլի հեղինակ էր դարձել «Սանդերլենդի» հետ խաղում:

Մերտեզակերի կարծիքով իսպանացու հաջող խաղը հենց այն է, ինչի կարիքն ուներ թիմը: Հատկապես այժմ, երբ թիմը դուրս է մնացել Անգլիայի գավաթի խաղարկությունից և գործնականում կորցրել է Չեմպիոնների Լիգայի հաջորդ փուլի ուղեգիրը:

-Միայն տեսեք, թե ինչպես է նա վարպետության շնորհիվ օգտագործում պահերը: Սանտին «իդեալական ֆուտբոլիստ» է:

Գերմանացին նաև իր կարծիքն է հայտնել Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում տեղ գտնելու մասին:

-Մեզ վրա մի փոքր ճնշում կա, սակայն մենք հաջող ենք հանդես գալիս առաջնությունում: «Աստոն Վիլլայի» հետ խաղի արդյունքը մեզ համար շատ կարևոր էր: Մենք ցանկանում ենք տեղ գտնել լավագույն քառյակում: Դա մեր գլխավոր նպատակն է,- ասել է Մերտեզակերը:

Ավելացնենք, որ այս շաբաթ «Արսենալը» ուժերը կչափի «Տոտտենհեմի», իսկ երկու շաբաթ հետո՝ «Էվերթոնի» հետ: