31 տարի «Արսենալի» նախագահ աշխատած Պիտեր Հիլլ-Վուդը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
77-ամյա Հիլլ-Վուդը իր ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչն էր, ով զբաղեցնում էր այս պաշտոնը: Այժմ այդ պարտականությունները կանցնեն Սէր Չիպս Քեսվիկին:
Արժե նշել, որ «զինագործների» նոր նախագահն ընդամենը չորս տարի է երիատասարդ իր նախորդից: Քեսվիկը պրոֆեսիանալ բանկիր է, ով տնօրենների խորհրդում է 2005թ-ից: Նա նաև զբաղեցնում է Bank of England-ի տնօրենի պաշտոնը:
Անցած տարի Հիլլ-Վուդը սրտի կաթված ստացավ և իր որոշման մեջ առաջնային է առողջական խնդիրները:
-Դա շատ բարդ որոշում էր, քանի որ «Արսենալն» իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում: Եվ քանի որ ես ինձ լավ եմ զգում, ուրեմն ճիշտ պահն է հեռանալու համար: Ես գիտեմ, որ Սէր Չիպսը կարող է ակումբը ճիշտ ուղով տանել,- ասել է Հիլլ-Վուդը: