Այս ամառ «Չելսին» «Յուվենտուսի» հետ համաձայնության էր եկել Պոլ Պոգբայի տրանսֆերային գումարի հարցում, սակայն ֆուտբոլիստը հրաժարվեց տեղափոխվել լոնդոնյան ակումբ։
Ինչպես հայտնում է Gazetta dello Sport-ը, «կապույտների» կողմից Պոգբային գնելը կարող էր լիներ այս ամառվա ընթացքում Եվրոպայի գլխավոր տրանսֆերը, քանի որ «Յուվենտուսն» ընդունել էր «Չելսիի»՝ 62 մլն ֆունտի առաջարկը։ Բոնուսների հետ միասին տրանսֆերը կարող էր հասնել 73 մլն-ի։
Հետո 22-ամյա ֆրանսիացին հանդիպեց իր գործակալ Մինո Ռայոլային, որպեսզի քննարկի Պրեմիեր Լիգայի չեմպիոնի առաջարկը, սակայն վերջի վերջո որոշեց մնալ Թուրինում։
Հենց Պոգբայի գործարքը չկայանալու պատճառով «ազնվականները» «Բեշիկթաշ» չուղարկեցին Ջոն Օբի Միկելին։