«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը կարծում է, որ իր թիմի հարձակվող Գաբրիել Ագբոնլահորն արժանի է Անգլիայի ազգային հավաքականից հրավեր ստանալուն:
«Արսենալին» 1:3 հաշվով հաղթելու գործում մեծ եղավ Ագբոնլահորի ներդրումը: Իր թիմի երկու 11-մետրանոցներն էլ Գաբրիելը վաստակեց, որոնք գոլի վերածեց Կրիստիան Բենտեկեն:
-Կարծում եմ՝ բոլորն առաջին հերթին գովեստի խոսքեր կասեն Բենտեկեի հասցեին: Սակայն Գաբրիելն այն ֆուտբոլիստն է, ում մասին պետք է առաջինը խոսել: Նա ուղղակի անկասելի էր: Կարծում եմ՝ սա նրա լավագույն անհատական խաղն էր:
Մեր երեք հարձակվողներն էլ լավ գործեցին: Գաբրիելն իր խաղով արժանի է, որպեսզի հրավիրվի ազգային հավաքական, – Լամբերտի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: