«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը ցանկանում է խաղային կարիերան ավարտած Ստիլիան Պետրովին հրավիրել մարզչական շտաբ:
Հինգշաբթի օրը Պետրովը, ում մոտ 2012 թվականի մարտին հայտնաբերվել էր լեյկեմիա, պաշտոնապես ավարտեց ֆուտբոլային կարիերան: Արդեն հայտնի է, որ Ստիլիանը պատրաստվում է իր ժամանակի մի մասը նվիրել բարեգործական ընկերությանը, որն օգնում է նման հիվանդներին:
Մինչդեռ Լամբերտը չի ցանկանում, որ Պետրովն ընդմիշտ հեռանա ֆուտբոլից:
-Ես նմանատիպ գաղափար ունեմ մտքումս և ցանկանում եմ խոսել նրա հետ իր մարզչական գործունեության մասին: Վստահ չեմ՝ դա կլինի ամբողջական զբաղվածությամբ, թե մասնակի: Այստեղ նրա համար դուռը միշտ բաց է,- հայտնել է Պոլը: ESPN