«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Սթեմֆորդ Բրիջում կայացած հանդիպումից հետո ներողություն է խնդրել մրցավար Էնթոնի Թեյլորից և «Մանչեսթեր Սիթիի» իր գործընկեր Պեպ Գվարդիոլայից։
Կիրակի օրը կայացած «Չելսի»-«Սիթի» խաղում Թեյլորը 111-րդ րոպեին հնչեցրեց հանդիպման եզրափակիչ սուլիչը, դրանով զայրացնելով Պոչետինոյին, ում թիմին զրկեցին հակագրոհելու և հաղթանակ կորզելու հնարավորությունից:
Պոչետինոն անմիջապես շարժվեց դեպի Թեյլորը՝ սպառնալից ժեստեր անելով, և միայն տեխնիկական անձնակազմի միջամտությունն օգնեց Մաուրիսիոյին հանգստացնել։
Արդյունքում Պոչետինոն լքեց խաղադաշտը՝ անգամ չսեղմելով Գվարդիոլայի ձեռքը։ Եվ հիմա Մաուրիսիոն զղջում է իր պահվածքի համար։
«Ես պետք է ներողություն խնդրեմ Էնթոնիից և մրցավարներից, քանի որ այդ պահին զգացի, որ Ռահիմը (Ստերլինգը) կարող է դուրս գալ ազատ տարածություն: Այդ պահին ես ասացի. «Ի՞նչ…»:
«Ես արժանի եմ զգուշացման: Ես ներողություն եմ խնդրում: Նման պահվածքը լավ չէ: Ես նաև ցանկանում եմ ներողություն խնդրել Պեպից։ Ես կենտրոնացած էի այդ դրվագի վրա»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Football.London-ը:
«Դա խնդիր չէ: Դա նորմալ է: Երբեմն ես նույնպես հուզվում եմ: Դա լիովին նորմալ է», – պատասխանել է Գվարդիոլան: