«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Նայջել Էդկինսը ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այսօրվանից թիմը գլխավորելու է «Էսպանյոլի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:
-Ընտրել ենք Պոչետինոյին, քանի որ նա կարող է իրականացնել մեր երկարամյա ծրագրերն ու նպատակները: Ընդունում ենք, որ Էդկինսը մեծ դերակատարում է ունեցել թիմի կառուցման մեջ, սակայն երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար փոփոխություններ էին հարկավոր:
Պոչետինոյին հարգում են: «Էսպանյոլում» աշխատելու տարիներին նա ստեղծել է լավ մարտավարություն,- հայտնել է ակումբի նախագահ Նիկոլա Կորտեզեն:
Ավելացնենք, որ «Սաութհեմպտոնն» այս պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում: Թիմը 22 խաղից հետո ունի 22 միավոր: