• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՊՍԺ»-ն կապ է հաստատել Վիլաշ-Բոաշի հետ

Անդրե Վիլաշ-Բոաշ«ՊՍԺ»-ն ցանկանում է իր նոր մարզչի դերում տեսնել «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին և արդեն դիմել է պորտուգալացի մասնագետի ներկայացուցչին:

Այս մրցաշրջանում Կարլո Անչելոտիի գլխավորությամբ «ՊՍԺ»-ն դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և հասել է Չեմպիոնների Լիգայի 1/4  եզրափակիչ, սակայն հիմա իտալացուն ցանկանում է ձեռք բերել «Ռեալը», և Կարլոն նույնպես ուրախ կլիներ տեղապոխվել Մադրիդ:

Սկզբում արաբական գումարներով հարստացած «ՊՍԺ»-ն որպես Անչելոտիի փոխարինող տեսնում էր Գուս Հիդինգին, սակայն նա երկարաձգել է պայմանագիրը Մախաչկալայի «Անժիի» հետ:

Սրա հետ կապված, Ֆրանսիայի չեմպիոններն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են հավակնոտ և առաջադեմ մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի կողմը, ում պայմանագիրը լոնդոնցիների հետ մինչև 2015 թվականն է: Ինչպես հայտնում է The Guardian-ը, «ՊՍԺ»-ն արդեն դիմել է Անդրեի ներկայացուցչին:

Նշվում է, որ «ՊՍԺ»-ի շանսերը Վիլաշ-Բոաշին ձեռք բերելու համար գրեթե չնչին են:

-Ես պայմանագիր ունեմ: «Տոտտենհեմն» ինձ հնարավորություն է տվել, և ես անչափ շնորհակալ եմ դրա համար,- ապրիլին հայտարարել էր Վիլաշ-Բոաշը, երբ նրանով հետաքրքրված էր «Ռեալ Մադրիդը»:

Հետաքրքիր փաստեր