• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՊՍԺ»-ն հարցում չի արել Ուեյն Ռունիի վերաբերյալ

Ուեյն Ռունի«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր ալ-Հելաիֆին ժխտել է լուրերն այն մասին, թե իրենք հարցում են արել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի վերաբերյալ:

Ռունիի հեռանալու մասին լուրերն սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ վերջինս հայտնվեց պահեստայինների նստարանին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ հանդիպմանը: Այդ ժամանակ մամուլը հայտնեց, որ ֆրանսիական ակումբը գլխավոր հավակնորդն է:

-Ռունին մեծ ֆուտբոլիստ է, աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Կարծում եմ, որ յուրաքանչյուրն էլ կցանկանար նրան տեսնել իր թիմում: Սակայն եթե դուք փաստեր եք ուզում, ապա կարող եմ ասել, որ մենք ոչ մի հարցում էլ չենք արել նրա վերաբերյալ,- հայտնել է ալ-Հելաիֆին:

Բացի այդ «ՊՍԺ»-ի նախագահը ստիպված էր մեկնաբանել լուրերն այն մասին, թե ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել «Արսենալի» ներկայիս գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

-Արսեն Վենգերը հիասքանչ մարզիչ է, ով մեծ աշխատանք է կատարում «Արսենալում»:

Մինչդեռ նա դեռ մեկ տարվա պայմանագիր ունի, և ես ենթադրում եմ, որ նա կմնա «Արսենալում»: Իհարկե, ես չեմ կարող խոսել նրա անունից, և չգիտեմ, թե նա ինչ կորոշի, բայց մենք Կարլո Անչելոտի ունենք և գոհ ենք նրա աշխատանքից,- ավելացրել է նա:

Հետաքրքիր փաստեր