• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր լիգա՝ տուր 8-րդ։ Անոնս

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, վեց հանդիպումով մեկնարկում է Պրեմիեր լիգայի խմբի 8-րդ տուրը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպումների անոնսները։

«Լյուտոն» – «Տոտտենհեմ» 15:30

Վերջին անգամ «Լյուտոնը» տանը հաղթել է բարձրագույն խմբի առաջնությունում 1992 թվականի ապրիլին՝ հաղթելով «Աստոն Վիլլային» 2:0 հաշվով: «Տոտտենհեմը» Պրեմիեր լիգայի մեկնարկային յոթ հանդիպումներից հաղթել է հինգում և երկու անգամ էլ հանդիպումը ավարտել է ոչ-ոքի: «Խթանները» չեն պարտվել առաջնությունում «գլխարկագործների» հետ անցկացրած վերջին 9 հանդիպումներում (5 հաղթանակ, 4 ոչ-ոքի):

«Լյուտոնը» չի կարող իր հույսը դնել Ամարիա Բելի վրա՝ ազդրի վնասվածքի պատճառով: Ռոս Բարքլին ապաքինվել է նմանատիպ վնասվածքից և պատրաստ է կրկին խաղալ:

«Տոտտենհեմի» եզրային Մանոր Սոլոմոնը վիրահատվել է։ Բացակայում են նաև Բրենան Ջոնսոնը և Ռոդրիգո Բենտանկուրը։ Ջեյմս Մեդիսոնը և Սոն Հին Մինը լավ են, չնայած փոքր ցավերին:

«Բերնլի» – «Չելսի» 18։00

«Բերնլին» առաջնությունը առաջին անգամ սկսեց չորս տնային անընդմեջ պարտություններով։ «Չելսին» մարտ ամսից ի վեր առաջին անգամ երկու անընդմեջ հաղթանակ է տոնել ԱՊԼ-ում։ «Բորդոագույնները» միայն մեկ անգամ են հաղթել «կապույտներին» Պրեմիեր լիգայի վերջին 16 հանդիպումներում՝ 2-3 հաշվով Սթեմֆորդ Բրիջում 2017 թվականի օգոստոսին, իսկ լոնդոնցիներն այն ժամանակ գործող չեմպիոններ էին:

Հյալմար Էքդալը «Բերնլիի» վեց կորուստներից մեկն է: Անաս Զարուրին ռոտացիայի շրջանակներում կարող է մեկնարկային կազմ վերադառնալ:

«Չելսին» ֆիթնես-թեստ կկազմակերպի Մոյսես Կայսեդոյի և Միխայիլ Մուդրիկի համար: Ռիս Ջեյմսն ու Բուենդիա Բադյաշիլն արդեն վերադարձել են մարզումներին: Մալո Գուստոն շարունակում է սպասարկել իր որակազրկման ավարտին։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Բրենտֆորդ» 18:00

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր մրցաշրջանում պարտվել է իր անցկացրած վերջին յոթ խաղերից հինգում։ Հանդիպումներում հաշվի մեջ առաջ լինելով՝ «Բրենտֆորդը» կորցրել է ութ միավոր՝ ամենաշատը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում: Պրեմիեր լիգայում «մեղուները» ոչ մի գոլ չեն կարողացել խփել «կարմիր սատանաներին» հյուրընկալվելիս:

«Յունայթեդի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը դեռ պատրաստ չէ խաղալուն ազդրի վնասվածքից հետո: Անտոնին կարող է մասնակցել հանդիպմանը:

«Բրենտֆորդի» հիվանդանոցից վերադառնալուն ամենամոտը պաշտպան Բեն Մին է, բայց դա տեղի չի ունենա շաբաթ օրը:

Հետաքրքիր փաստեր