Անգլիայի ամենամեծ հրատարակչական ընկերություններից Trinity Mirror-ը անգլիական ակումբների երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու ամենաչսիրված ակումբների անունները:
Շատերը հավանաբար կզարման, երբ իմանան, որ Պրեմիեր Լիգայի ամենչսիրված ակումբների ցուցակը գլխավորում է «Չելսին»: Երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցնում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ստոկ Սիթին», իսկ չորրորդ տեղում «Լիվերպուլն» է:
Պարզվում է, որ այս ցուցակում վերջին տեղերում են «Էվերթոնը» և «Սուոնսի Սիթին»:
Ինչ վերաբերվում է առանձին ակումբների երկրպագուների չսիրած ակումբներին, ապա դա ունի հետևյալ պատկերը.
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների համար ամենաչսիրված ակումբներն են «Մանչեսթեր Յունայթեդը», «Ստոկ Սիթին» և «Տոտտենհեմը»:
«Յունայթեդի» երկրպագուներն ամենից շատ չեն սիրում «Լիվերպուլին», որից հետո «Մանչեսթեր Սիթիին» և «Չելսիին»:
«Կարմիրների» երկրպագուները չեն սիրում «Յունայթեդին», «Չելսիին» և «Ստոկ Սիթիին»: Հետաքրքիր է, որ նրանց սկզբունքային մրցակից «Էվերթոնն» այս ցուցակում չորրորդ տեղում է:
Սակայն, եթե «կարմիրներն» «Էվերթոնին» ամենաչսիրված ակումբը չեն համարում, ապա այդպես չէ հակառակ պարագայում: Լիվերպուլյան մյուս ակումբի երկրպագուներն ատում են «Լիվերպուլին», որին հետևում է «Չելսին» և «Նյուքասլ Յունայթեդը»:
Ամենաչսիրված ակումբի՝ «Չելսիի» երկրպագուներն էլ իրենց հերթին չեն սիրում «Մանչեսթեր Յունայթեդին» և «Ստոկ Սիթիին»: