• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի ամենաչսիրված ակումբները

BarclaysԱնգլիայի ամենամեծ հրատարակչական ընկերություններից Trinity Mirror-ը անգլիական ակումբների երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու ամենաչսիրված ակումբների անունները:

Շատերը հավանաբար կզարման, երբ իմանան, որ Պրեմիեր Լիգայի ամենչսիրված ակումբների ցուցակը գլխավորում է «Չելսին»: Երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցնում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ստոկ Սիթին», իսկ չորրորդ տեղում «Լիվերպուլն» է:

Պարզվում է, որ այս ցուցակում վերջին տեղերում են «Էվերթոնը» և «Սուոնսի Սիթին»:

Ինչ վերաբերվում է առանձին ակումբների երկրպագուների չսիրած ակումբներին, ապա դա ունի հետևյալ պատկերը.

«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների համար ամենաչսիրված ակումբներն են «Մանչեսթեր Յունայթեդը», «Ստոկ Սիթին» և «Տոտտենհեմը»:

«Յունայթեդի» երկրպագուներն ամենից շատ չեն սիրում «Լիվերպուլին», որից հետո «Մանչեսթեր Սիթիին» և «Չելսիին»:

«Կարմիրների» երկրպագուները չեն սիրում «Յունայթեդին», «Չելսիին» և «Ստոկ Սիթիին»: Հետաքրքիր է, որ նրանց սկզբունքային մրցակից «Էվերթոնն» այս ցուցակում չորրորդ տեղում է:

Սակայն, եթե «կարմիրներն» «Էվերթոնին» ամենաչսիրված ակումբը չեն համարում, ապա այդպես չէ հակառակ պարագայում: Լիվերպուլյան մյուս ակումբի երկրպագուներն ատում են «Լիվերպուլին», որին հետևում է «Չելսին» և «Նյուքասլ Յունայթեդը»:

Ամենաչսիրված ակումբի՝ «Չելսիի» երկրպագուներն էլ իրենց հերթին չեն սիրում «Մանչեսթեր Յունայթեդին» և «Ստոկ Սիթիին»:

Պրեմիեր Լիգայի ամենաչսիրված ակումբները