Պրեմիեր Լիգայի միանգամից 3 ակումբներ հետաքրքրված են «Աստոն Վիլլայի» պաշտպան Ալան Հատտոնի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Պոլ Լամբերտի գալուց հետո Հատտոնը դուրս մնաց թիմի հիմնական կազմից, իսկ հետո վարձավճարով ուղարկվեց այլ ակումբ: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա շոտլանդացին բիրմինգհեմյան ակումբի խաղերին չի մասնակցել և այդ իրավիճակից հուսով են օգտվել մի քանի ակումբներ:
Հաղորդվում է, որ Հատտոնի միջոցով ցանկանում են իրենց պաշտպանությունն ուժեղացնել «Ֆուլհեմը», «Նորվիչ Սիթին» և «Ստոկ Սիթին»: Անձամբ Ալանը պատրաստ է լքել «Վիլլա Պարկը»: