Ֆուտոբոլային երկրպագուների ֆեդերացիան (Football Supporters’ Federation) Պրեմիեր Լիգայի ամենից լավ հյուրընկալող կողմ ճանաչել է «Հալլ Սիթիին»:
FSF-ն հարցում է անցկացրել Անգլիայի չորս պրոֆեսիոնալ դիվիզոնների մոտ 4000 երկրպագուների շրջանում: Նրանք պատասխանել են մի քանի հարցի, որով որոշվել է, թե երկրպագուներին ամեից շատ որ ակումբի հետ արտագնա խաղն է դուր գալիս: Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են մարզադաշտում տրանսպորտի հասանելիությունը, մարզադաշտի պայմանները, սնունդը և խմիչքները, տրիբունաների տեսքը և անվտանգությունը: Յուրաքանչյուր ցուցանիշին երկրպագուները տվել են իրենց գնահատականը:
Ինչպես հայտնում է BBC-ն, արդյունքը միանգամայն անսպասելի է եղել: Երկրպագուների մեծամասնությանը դուր է եկել «Հալլ Սիթիի» հետ արտագնա խաղերը, որն այս մրցաշրջանում լքեց Պրեմիեր Լիգան:
Արտագնա խաղերի համար Պրեմիեր Լիգայի գրավիչ ակումբները.
1. «Հալլ Սիթի» – 7.79 (10-ից)
2. «Սաութհեմպտոն» – 7.23
3. «Ստոկ Սիթի» – 6.94
4. «Սանդերլենդ» – 6.93
5. «Լեսթեր Սիթի» – 6.84
6. «Արսենալ» – 6.84
7. «Սուոնսի Սիթի» – 6.72
8. «Նյուքասլ Յունայթեդ» – 6.68
9. «Վեստ Բրոմվիչ» – 6.63
10 «Մանչեսթեր Սիթի» – 6.53
11. «Տոտտենհեմ» – 6.11
12. «Էվերթոն» – 5.80
13. «Բերնլի» – 5.76
14. «Աստոն Վիլլա» – 5.69
15. «Վեստ Հեմ» – 5.58
16. «Չելսի» – 5.52
17. «Մանչեսթեր Յունայթե» – 5.40
18. «Լիվերպուլ» – 5.32
19. «Կրիստալ Փելես» – 4.94
20. ՔՊՌ – 3.58