2014 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Պրեմիեր Լիգան ռեկորդադային գումարի ֆուտբոլիստներ գնեց՝ 835 մլն ֆունտ:
Այս պարագայում, գերազանցվել է ռեկորդը, որը սահմանվել էր նախորդ ամառ՝ 630 մլն ֆունտ: Մեկ տարի առաջ տրանսֆերային պատուհանի փակման օրը կայացավ 85 մլն ֆունտի գործարք, այս տարվա 55 մլն ֆունտի փոխարեն: Այս տարի ակումբներն ավելի վաղ էին կատարել իրենց գործարքները:
Համաձայն Deloitte-ի հաշվետվության, ամենից շատ տրանսֆերներ կատարել է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ մոտ 150 մլն ֆունտ: «Լիվերպուլը» և «Չելսին» նոր ֆուտբոլիստների համար ծախսել են 119 և 91,3 մլն ֆունտ՝ համապատասխանաբար:
Տրանսֆերային այս պատուհանի և ընդհանրապես անգլիական ֆուտբոլի պատմության ամենաթանկ ձեռքբերումը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդին» միացած Անխել Դի Մարիան, ում համար «կարմիր սատանաները» վճարեցին 59,7 մլն ֆունտ: Երկրորդ տեղում «Արսենալ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսն է՝ 35 մլն ֆունտ:
Ավելացնենք, որ «Մանչեսթեր Սիթին» նոր ֆուտբոլիստների համար ծախսել է 50 մլն ֆունտ, այն դեպքում, երբ մինչև մրցաշրջանի ավարտը կարող է վերադարձենլ 54 մլն ֆունտ, եթե «Վալենսիան» և «Ֆիորենտինան» գնեն Ալվարո Նեգրեդոյին և Միկա Ռիչարդսին: