Պրեմիեր լիգան 6,7 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ նոր պայմանագիր է կնքել Sky Sports-ի և TNT Sports-ի հետ՝ իր հանդիպումները Մեծ Բրիտանիայում հեռարձակելու համար:
Այս պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2025/26 մրցաշրջանից և կավարտվի 2028/29 մրցաշրջանով։
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Sky-ը կստանա նվազագույնը 215 հանդիպում՝ յուրաքանչյուր մրցաշրջանում ուղիղ եթերով հեռարձակելու համար, ներառյալ բոլոր հանդիպումները վերջին տուրում:
TNT-ի երաշխավորված մասնաբաժինը կկազմի 52 հանդիպում մեկ մրցաշրջանում, ներառյալ շաբաթ օրը 12:30-ի խաղերը և Boxing Day-ի երկու ամբողջական փուլերը:
Amazon-ը, որը ներկայումս Բրիտանիայում ցուցադրում է 20 հանդիպում մեկ մրցաշրջանում, չի ստացել այդ իրավունքները։
Պրեմիեր լիգան գործարքն անվանում է «Մեծ Բրիտանիայում երբևէ կնքված սպորտային լրատվամիջոցների իրավունքների ամենամեծ գործարքը»: Հեռուստատեսության ներկայիս եռամյա պայմանագիրը մինչև 2025 թվականը կազմում է 4,7 միլիարդ ֆունտ: