«Չելսին» մտադիր է ձեռք բերել կոլումբացի հարձակվող Ջեկսոն Մարտինեսին:
Այս պահին 26-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս «Պորտուում», և պայմանագիրը լրանալու է միայն 2016 թվականին: Մարտինեսը ակումբի հետ պայմանագիրը կնքել է այս տարի:
Ֆուտբոլիստը պորտուգալական ակումբում անցկացրել է 9 խաղ, խփել 9 գնդակ, իսկ Կոլումբիայի ազգային հավաքականում վերջին երեք տարիներին անցկացրել է 15 հանդիպում` խփելով 6 գնդակ: