«Արսենալի» կիսպաշտպան Ջեկ Ուիլշերը բաց կթողնի երեք շաբաթ և չի մասնակցելու Անգլիայի ազգային հավաքականի խաղերին Սան-Մարինոյի և Չերնոգորիայի դեմ:
Ուիլշերը հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում: Սպասվում է, որ 2014 թվականին նա պետք է մասնակցի Աշխարհի առաջնությանը՝ որպես հիմնական ֆուտբոլիստ: Սակայն այժմ չի կարողանալու օգնել իր հավաքականին ընտրական փուլի երկու կարևոր հանդիպումներում:
21-ամյա անգլիացին չի օգնելու նաև իր ակումբին: «Տոտտենհեմի» հետ խաղում նա կոճի վնասվածք ստացավ, որի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղը «Բավարիայի» հետ: Բացի այդ հնարավոր է, որ Ջեկը չմասնակցի «Սուոնսիի» և «Ռեդինգի» հետ խաղերին Պրեմիեր Լիգայի շրջանակներում:
-Ուիլշերը կոճի վնասվածք ունի: Նա բաց կթողնի «Բավարիայի» և «Սուոնսիի» հետ հանդիպումները: Ինչպես նաև չի կարողանա օգնել Անգլիայի ազգային հավաքականին: Հուսամ, որ Պրեմիեր Լիգայում նա բաց կթողնի ընդամենը մեկ հանդիպում:
Նկատել եմ, որ վերջերս շատ ենք կախված նրա խաղից: Այդ իսկ պատճառով վշտացած ենք, որ նրան կորցրեցինք: Սակայն նրան կարճատև դադար է հարկավոր: Ավելի ճիշտ դա կանխարգելիչ միջոց է: Մենք վստահում ենք մեր մասնագետներին,- հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Daily Mirror