• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեկ Ուիլշերը հնարավոր է չխաղա մինչև «Բավարիայի» հետ հանդիպումը

Ջեկ Ուիլշեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հնարավոր է բաց թողնի շաբաթ օրը կայանալիք «Բլեքբեռնի» դեմ խաղը Անգլիայի գավաթի 5-րդ փուլի շրջանակներում: Սա «զինագործների» վերջին հանդիպումն է «Բավարիայի» հետ խաղից առաջ:

21-ամյա Ուիլշերը հարկադրված փոխարինվեց «Սանդերլենդի» դեմ խաղի ժամանակ անցած հանգստյան օրերին: Այդ ժամանակ կիսապաշտպանը մեջքի լուրջ վնասվածք ստացավ:

Ֆրանսիացի մասնագետը դեռ չի որոշել՝ արդյոք Ջեկը կմասնակցի գավաթային խաղին, թե կմնա առանց պրակտիկայի մինչև «Բավարիայի» հետ խաղը:

-Ջեկն ապաքինվում է, սակայն նա առաջվա պես հարցականի տակ է: Նա մեջքի վնասվածք ունի,- հայտնել է Վենգերը:

Միևնույն ժամանակ «Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը խոստովանել է, որ ամբողջությամբ լուծել է առողջական խնդիրները:

«Այս պահին ինձ հիանալի եմ զգում, ամբողջ շաբաթ մարզվում եմ ու հույս ունեմ շուտով վերադառնալ»,- գրել է Վերմալենն իր թվիթերյան էջում:

Հետաքրքիր փաստեր