«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հայտնել է, որ իր թիմը հոգնել է չորրորդ տեղի համար պայքարելուց և այժմ ավելին է ուզում:
Արդեն ութ տարի է, ինչ «Արսենալը» ոչինչ չի նվաճել, իսկ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացահայտ հայտնել է, որ լավագույն քառյակում տեղ զբաղեցնելը իր համար մեծ նվաճում կլինի: Սակայն Ուիլշերն ավելին է ուզում:
-Մենք հասականում ենք երկրպագուների հիասթափությունը, քանի որ դա մեզ էլ անհանգստացնում: «Արսենալը» պետք է սովորի լինել այն ակումբը, որը հաղթում է ցանկացած տիտղոս և մրցանակ: Սակայն այժմ մենք առանց տիտղոսի ենք արդեն ութ տարի:
Եկել է ժամանակը, որ մենք էլ հաղթանակներ ունենանք: Մենք չենք ցանկանում պայքարել ուղղակի չորրորդ տեղի համար, մենք ցանկանում ենք լինել «Սիթիի», «Յունայթեդի» և «Չելսիի» շարքերում: Մենք զգում ենք, որ բավական ուժեղ ենք դրա համար,- ասել է Ուիլշերը: talkSPORT