«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը խոստովանել է, որ Սեսկ Ֆաբրեգասը լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ խաղացել է նույն ակումբում:
Իսպանացի փլեյմեյքերն «Արսենալում» ութ տարի հանդես գալուց հետո 2011թ-ին տեղափոխվեց հայրենի «Բարսելոնա»: Եվ այժմ Ուիլշերը բարձր է գնահատում իր նախկին խաղընկերոջը:
-Հնարավոր է՝ լավագույն ֆուտբոլիստը, ում հետ երբևէ բախտ եմ ունեցել խաղալ նույն թիմում, Սեսկ Ֆաբրեգասն է: Ես նրա հետ ընդամենը մեկ տարի եմ խաղացել, սակայն հասցրել եմ շատ բան սովորել:
Նա, որպես ֆուտբոլիստ, կայացել է հենց «Արսենալում», և երիտասարդ տարիքում խաղացել է առաջին թիմում: Կարծում եմ՝ նմանություն կան մեր մեջ,- Ուիլշերի խոսքերն է մեջբերում Esquire Weekly-ին: