«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերն իր թիմից պահանջում է հավաքվել և հաղթանակի հասնել «Ֆեներբահչեի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում:
Խմբային փուլ հասնելու համար «զինագործները» թուրքական ակումբի հետ փլեյ-օֆ փուլում կվիճարկեն ուղեգիրը: Արդեն հինգշաբթի երեկոյան լոնդոնցիները կմեկնեն Թուրքիա: Արսեն Վենգերի սաները այս խաղին են մոտենում Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Աստոն Վիլլային» 1:3 հաշվով պարտվելուց հետո:
Ուիլշերն իր խաղընկերներին կոչ է անում հավաքել ուժերը և այս անգամ սխալներ թույլ չտալ:
-Առաջինը և ամենակարևորը, որ ես ցանկանում եմ՝ լավ մարզավիճակում լինել և մասնակցել խաղին: Առջևում շատ կարևոր խաղ է «Ֆեներբահչեի» հետ, և ես չեմ ուզում, որ ողջ աշխատանքը, որը կատարեցինք նախորդ մրցաշրջանում, անարդյունք մնա: Մենք պետք է պատրաստ լինենք և պետք է հաղթահարենք այդ արգելքը,- Ուիլշերի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: