«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը խոստովանել է, որ կրկին սխալ է գործել՝ հանգստի ժամանակ ծխախոտ օգտագործելով:
Նախորդ մրցաշրջանում Ուիլշերին հասարակական վայրում նկատել էին ծխախոտով, ինչի պատճառով նրա հետ լուրջ խոսակցություն ունեցավ Արսեն Վենգեր, և Անգլիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը խոստացավ, որ այլևս չի ծխի:
Սակայն երկու շաբաթ առաջ նրան Լաս-Վեգասում կրկին նկատել էին ծխախոտով: Ջեկն այս անգամ էլ է ընդունել իր սխալը:
-Ցավում եմ: Ինձ նախկինում ծխելուց նկատել էին և ես ասացի, որ սխալ եմ թույլ տվել: Այդ սխալը ես կրկնեցի: Մարդը սխալական է: Ես չեմ ցանկանում, որ իմ երեխաները մտածեն, որ իրենց հայրը ծխում է և դա նորմալ է ֆուտբոլիստի համար, քանի որ դա այպես չէ: Դա օրինակելի չէ, և ես կփորձեմ այն թողնել անցյալում,- ասել է Ուիլշերը: The Guardian