• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեկ Ուիլշեր. «Մենք կարող ենք առավելագույն քանակի միավորներ վաստակել»

Ջեկ ՈւիլշերԱյսօր կայանալիք «Էվերթոնի» հետ խաղից առաջ «Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հայտնել է, որ իր թիմը կարող է հաղթել մրցաշրջանի մնացած բոլոր խաղերում:

Այժմ «զինագործները» գտնվում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում: Շատերն են կարծում, որ նրանք ֆավորիտ են համարվում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար:

-Համոզված եմ, որ մենք կկարողանանք հավաքել առավելագույն միավորները: Նախանցած մրցաշրջանում մենք տնային խաղում հաղթեցինք «Յունայթեդին», այնպես որ գիտենք, որ կարող ենք դա անել ևս մեկ անգամ:

Այժմ մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում «Էվերթոնի» հետ: Եթե մենք հաղթենք, ապա լավ դիրքերում կլինենք: Սակայն նույնիսկ այդ դեպքում մենք չպետք է թուլանանք, քանի որ հետո մեզ մի քանի ծանր հանդիպում է սպասվում:

«Ֆուլհեմի» հետ արտագնա հանդիպումը շատ բարդ է լինելու, իսկ հետո մենք խաղալու ենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Չենք ցանկանում, որ նրանք տոնեն իրենց տիտղոսը «Էմիրեյթսում»: Այնպես որ կանենք ամեն հնարավորը,- հայտնել է Ուիլշերը: The Independent

Հետաքրքիր փաստեր