• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեյմի Կարագերը դառնալու է Sky-ի փորձագետ

Ջեյմի ԿարագերՀաջորդ մրցաշրջանից «Լիվերպուլի» պաշտպան Ջեյմի Կարագերը Sky Sports հեռուստատեսությունում աշխատելու է որպես փորձագետ:

Հիշեցնենք, որ փետրվարին 35-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ ամռանն ավարտելու է կարիերան: Չնայած Բրենդան Ռոջերսի գովասանքներին և կանոնավոր տեղին հիմնական կազմում՝ Կարագերը չի պատրաստվում փոխել որոշումը:

Ավելի վաղ հայտնում էին, որ Ջեյմին կարող է միանալ BT հեռուստալիքին, որը սկսելու է հեռարձակել Պրեմիեր Լիգայի հանդիպումները և դրա համար արդեն հրավիրել է «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին, «Արսենալի» վինգեր Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիին:

Մինչդեռ Կարագերը որոշեց գնալ Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլի ճանապարհով, որն արդեն մի քանի տարի աշխատում է Sky-ում: Այսպիսով, Ջեյմին կդառնա այս հեռուստաընկերության այն չորս փորձագետներից մեկը, որոնք նախկին ֆուտբոլիստներ են: Նրանց թվում են նաև Գրեմ Սունեսսը և Ջեյմի Ռեդնապը:

Հետաքրքիր փաստեր