• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեյմի Կարագերը զղջում է, որ այդպես էլ չհաղթեց Պրեմիեր Լիգայում

Ջեյմի Կարագեր«Լիվերպուլի» պաշտպան Ջեյմի Կարագերը խոստովանել է, որ իր կարիերայի գլխավոր հիասթափությունը Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոս չնվաճելն է:

«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ կայանալիք կիրակնօրյա խաղը վերջինն է լինելու 35-ամյա Կարագերի համար: Վետերանը որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան՝ չնայած հիանալի մարզավիճակին:

16 տարվա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ջեյմին անցկացրել է 723 հանդիպում՝ հաղթելով Չեմպիոնների Լիգայում, ՈՒԵՖԱ-ի գավաթում, երկու անգամ Անգլիայի գավաթում և երեք անգամ էլ Լիգայի գավաթում: Ֆուտբոլիստը չի հաղթել միայն Պրեմիեր Լիգայում:

-Երբեք չեմ հաղթել Պրեմիեր Լիգայում, և դա իմ հիասթափությունն է: Կցանկանայի տիտղոսը նվաճել:

Ինչո՞ւ դա չպատահեց: Ամեն ինչ շատ պարզ է: Մենք բավականին լավը չէինք: Այստեղ հարգելի պատճառ լինել չի կարող: Մյուս ակումբները մեզնից լավն էին: Մեկ-երկու անգամ մոտ էինք այն նվաճելուն, սակայն «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մեզնից լավն էին:

Յուրաքանչյուրի մոտ էլ կա մի բան, որին նա չի հասել: Միշտ էլ հնարավոր էր ավելիին հասնել, քան դու կարող ես,- ասել է Ջեյմին: BBC