• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեյմի Կարագեր․ «Վենգերը «պանիկայի» մեջ է»

Ջեյմի ԿարագերSky Sports-ի ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը կածում է, որ «Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեին գնելու «Արսենալի» առաջարկը խոսում է Վենգերի «պանիկայի» մասին:

Միայն «Աստոն Վիլլայից» կրած պարտությունը «զինագործներին» ստիպեց ակտիվություն ցուցաբերել տրանսֆերային շուկայում: Այժմ Վենգերի գլխավոր նպատակը համարվում է իր հայրենակից Կաբայեն:

-Եթե Կաբայեն այդքան կարևոր լիներ «Արսենալի» համար, ապա նրան շուտ կգնեին: Դա խոսում է այն խուճապի մասին, որն առաջացավ «Աստոն Վիլլայից» կրած պարտությունից հետո: Ինչու՞ նրան չէին գնում երկու ամիս առաջ: Ինչի՞ն էին սպասում:

Նույն իրավիճակն է, ինչ երկու տարի առաջ, երբ տրանսֆրային պատուհանի վերջին օրերին նրանք գնեցին Միկել Արտետային, Պեր Մերտեզակերին և Սանտոսին: Սանտոսը անօգտակար եղավ «Արսենալի» համար, իսկ Մերտեզակերի և Արտետայի տրանսֆերով ոչ մի հարց չլուծվեց: Երբ տրանսֆերային հարթակում խուճապի ես մատնվում, արդյունքը այն չի լինում, ինչ ցանկանում էիր:

Ես «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ եմ, սակայն «Արսենալի» դեմ ոչինչ չունեմ,- Sky հեռուստաընկերության եթերում ասել է Ջեյմին: