• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեյմս Ուարդ-Պրոուզը միացավ «Վեստ Հեմին»

«Վեստ Հեմը» հայտարարել է «Սաութհեմպտոնի» ավագ Ջեյմս Ուարդ-Պրոուզին 30 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք բերելու մասին:

Ուորդ-Պրոուզը պայմանագիր է կնքել «Վեստ Հեմի» հետ մինչև 2027 թվականի հունիսը և Դևիդ Մոյեսի թիմում հանդես կգա 7 համարի մարզաշապիկով։

28 ամյա անգլիացին այս տրանսֆերային պատուհանում դառնում է «Վեստ Հեմի» երկրորդ նորեկը Էդսոն Ալվարեսից հետո և կօգնի «մրճահարներին» հաղթահարել թիմից հեռացած Դեքլան Ռայսի կորուստը:

Ուորդ-Պրոուզը Պրեմիեր լիգայում 343 հանդիպում է անցկացրել իր հայրենի «Սաութհեմպտոնի» կազմում: Ջեյմսը կարող է նաև առաջարկել «Վեստ Հեմին» տուգանային հարվածներ իրականացնելու իր հմտությունները և առաջնորդական որակները:

Ուորդ-Պրոուզի նորամուտը «Վեստ Հեմի» կազմում նախատեսված է հաջորդ կիրակի «Չելսիի» դեմ խաղում։

«Ես զգացողություն ունեմ, որ անմիջապես կմիանամ թիմին, և կարող եմ խոստանալ, որ կփորձեմ անել առավելագույնը այս ֆուտբոլային ակումբի համար, քանի դեռ այստեղ եմ»,- ասել է կիսապաշտպանը։