«Լիդսը» հայտարարել է իր մարզիչ Ջեսսի Մարշի պաշտոնանկության մասին մեկ տարուց պակաս պաշտոնավարումից հետո:
Մարշը, ով նախկինում աշխատել է Եվրոպայում «ՌԲ Լեյպցիգի» և «Ռեդ Բուլի» հետ, մարզում է «Լիդսը» 2022 թվականի փետրվարի վերջից:
Ստանալով Մարսելո Բյելսայի ձեռքից 16-րդ տեղը՝ 49 ամյա ամերիկացին անցած մրցաշրջանում հաղթահարեց Պրեմիեր լիգայում գոյատևելու մարտահրավերը:
Մարշի երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում «Լիդսը» ծախսել է ավելի քան 140 միլիոն ֆունտ, բայց դեռևս պայքարում է Պրեմիեր լիգայում գոյատևելու համար՝ այժմ գոլերի տարբերության շնորհիվ անկման գոտուց մի փոքր վերև գտնվելով:
Նոյեմբերի 5-ից «Լիդսը» հաղթանակի համը չի զգացել Պրեմիեր լիգայի 7 խաղ անընդմեջ: Այս դժբախտ շարքը և անկման սպառնալիքը ստիպեցին Էլլանդ Ռոադը ներկայացնող ակումբին հրաժարվել Ջեսսի և նրա օգնականների ծառայություններից։
Ընդհանուր առմամբ, «Լիդսը» Մարշի գլխավորությամբ անցկացրել է Պրեմիեր լիգայի 32 հանդիպում՝ հաղթելով դրանցից միայն 25%-ում։
Նոր մարզչի որոնումները արդեն սկսվել են, և «Լիդսի» թափուր պաշտոնի ֆավորիտներն են համարվում «Վեստ Բրոմվիչից» Կառլոս Կորբերանը և «Տոտտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն: