• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջերարդը համոզված է, որ շուտով «Լիվերպուլը» կպայքարի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար

Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը համոզված է, որ իր թիմը հաջորդ մրցաշրջանում կպայքարի Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար:

Կիրակի օրը «կարմիրները» հաղթեցին «Աստոն Վիլլային» 1:2 հաշվով: Միևնույնն է՝ թիմը հեռու է Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելուց: Գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ու մի շարք ֆուտբոլիստներ լավատեսական հայտարարություններ են անում, չնայած որ թիմին կարծես թե չի հաջողվի այս մրցաշրջանում տեղ զբաղեցնել ուժեղագույն քառյակում:

Մինչդեռ Ջերարդը կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կարող է պայքարել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար:

-Մենք հեռու չենք դրանից: Ամռանը թիմը կբարելավվի, և մենք համոզված ենք, որ հաջորդ մրցաշրջանում մենք կկարողանանք մեծ հաջողությամբ պայքարել ուժեղագույն քառյակի համար:

 
Մենք գիտենք, թե որն է մեր խնդիրը, և դա անկայունությունն է: Խաղերի մեծ մասում մենք բավականին լավ ենք խաղացել, որպեսզի Լիգայում ավելի բարձր հորիզոնական գրավենք: Սակայն դիտարկեք «Սաութհեմպտոնի», «Աստոն Վիլլայի», «Վեստ Բրոմվիչի», «Արսենալի» հետ հանդիպումները: Ահա այն խաղերը, որոնցում մեզ մոտ ոչինչ չէր ստացվում:

Ահա պատճառը, թե մենք ինչու ենք գտնվում այս հորիզոնականում: Մինչդեռ եղել են ֆանտաստիկ հանդիպումներ, որոնց համար արժանի ենք լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար,- հայտնել է Ջերարդը: The Guardian

Հետաքրքիր փաստեր