• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջերարդին հետաքրքրում է աշխատանքը «Լիդսում»

«Ասթոն Վիլայի» նախկին մարզիչ Սթիվեն Ջերարդը «շատ հետաքրքրված է» «Լիդսի» հետ աշխատանքով:

«Լիդսի»՝ հեռացված Ջեսսի Մարշին փոխարինողի որոնումները ձգձգվում են, Կարլոս Կորբերանը մերժեց «սպիտակներին» և նոր պայմանագիր կնքեց «Վեստ Բրոմվիչի» հետ, իսկ «Ռայո Վալեյկանոն» թույլ չտվեց Անտոնի Իրաոլուին մեկնել Անգլիա:

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Լիդսն» այժմ դիտարկում է 42 ամյա Ջերարդին հրավիրելու տարբերակը, ով ակումբից դուրս է մնացել հոկտեմբերին «Վիլայից» հեռացվելուց հետո:

«Լիդսը» երկար ժամանակ հետաքրքրված է Ջերարդով, որը սկիզբ է առել «Ռեյնջերսում» անցկացրած նրա օրերից: Էլլանդ Ռոադի ակումբը Սթիվենին տեսնում էր որպես իրենց թիվ մեկ թիրախը, երբ Մարսելո Բյելսան ձգձգեց իր պայմանագրի երկարաձգումը:

Միևնույն ժամանակ, ինքը՝ Ջերարդը, հաճույքով կզբաղվեր «Լիդսի հետ՝  չնայած «սպիտակների» վտանգավոր մոտիկությանը Պրեմիեր լիգայի անկման գոտուն: