• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջերարդ․ «Չեմ ցանկանում, որ Լեմպարդի հետ կատարվի այն, ինչ եղավ ինձ հետ»

Ջերարդ և Լեմպարդ«Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը ցանկանում է, որպեսզի Անգլիայի հավաքականն այս երեկո հաղթանակ տանի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի` հավաքականում 100-րդ խաղն անցկացնելու կապակցությամբ:

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հաստատել է, որ Լեմպարդն Ուկրանիայի հավաքականի հետ խաղում կլինի մեկնարկային կազմում:

Ջերարդն, ով այսօր հավաքականի կազմում իր 105-րդ հանդիպումն է անցկացնելու, ցանկանում է, որպեսզի Լեմպարդի երեկոն «Օլիմպիկ Սթեդիոնում» հաղթական լինի: Այլ ելքի դեպքում Անգլիայի հավաքականի` աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունները հարցականի տակ կդրվեն:

-Սա յուրահատուկ երեկո կլինի Լեմպարդի համար, բայց մենք ցանկանում ենք այս օրը հաղթական հիշել:

Հավաքականում իմ 100-րդ խաղում մենք պարտություն ենք կրել, և ես չեմ ցանկանա, որ դա պատահի նաև Լեմպարդի հետ: Հույս ունեմ, որ այս օրը նա ավելի լավ տպավորություններով կհիշի,- ասել է «երեք առյուծների» ավագը:

Ջերարդը նաև մեկնաբանել է թիմի գլխավոր մարզչի խոսքերն, ով ասել է, որ Կիևում կայանալիք խաղում չնայած ոչ ոքին կարող է բավական լինել որակավորման փուլը H խմբի առաջատարի դիրքում ավարտելու համար, նրանք պայքարելու են հաղթանակի համար:

-Մենք եկել ենք այստեղ հաղթելու համար: Եթե խաղը ոչ ոքի ավարտվի, ապա դա ավելի լավ արդյունք կլինի մեզ համար, քան Ուկրաինայի: Նրանք կպայքարեն մեզնից հաղթանակ կորզելու համար,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Irish Examiner-ը: