«Տոտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն հերքել է «Քուինս Պարկ Ռեյնջերս» տեղափոխվելու մասին լուրերը և հայտնել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ուայթ Հարթ Լեյնում»:
Վերջին օրերին թերթերը գրում էին Ջերմեյն Դեֆոյի հանդեպ «ՔՊՌ»-ի ունեցած հետաքրքրությունների մասին: Այդ լուրերը նոր թափ ստացան հատկապես Հարի Ռեդնապի «ՔՊՌ» տեղափոխվելուց հետո:
30-ամյա Դեֆոն, ով այս մրցաշրջանում «Տոտենհեմի» լավագույն ռմբարկուն է, պատրաստվում է մերժել «ռեյնջերների» առաջարկը:
-Դա չի կարող լինել: Ես չեմ հեռանա «Տոտենհեմից»: Ուղղակի ֆանտաստիկ է գոլ խփել «Տոտենհեմի» նման հզոր ակումբում: Ես կարող եմ ասել, որ ցանկանում եմ կարիերաս ավարտել «Տոտենհեմում»: Ինձ համար չկա ավելի լավ զգացում, քան «Տոտենհեմում» գոլի հեղինակ դառնալը: Թիմը գտնվում է հիանալի մարզավիճակում, այստեղ բարձր տրամադրություն է տիրում, տղաները միշտ ժպտում են և տրամադրված են միայն հաղթանակի: Ես ուզում եմ հենց այստեղ ավարտել կարիերաս,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Ջերմեյն Դեֆոն: