Պրեմիեր Լիգայի նորեկ «Կրիստալ Փելեսը» պայմանագիր ստորագրեց ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում գտնվող Ջերոմ Թոմասի հետ:
«Վեստ Բրոմվիչում» չորս մրցաշրջան անցկացնելուց հետո Ջերոմն այդպես էլ չարժանացավ նոր պայմանագրի: «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը լքեց «Հոթորնսը» և միացավ «արծիվներին»:
30-ամյա Թոմասն արդեն բուժզննում է անցել և 2 տարվա պայմանագիր ստորագրել: Այժմ Թոմասը Յան Հոլովեյի թիմի հետ գտնվում է Պորտուգալիայում: