«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ջոննի Էվանսը վնասվածքի պատճառով բաց կթողնի կիրակի կայանալիք «Տոտտենհեմի» հետ խաղը:
Հյուսիսիռլանդացին անցած կիրակի մարզումների ժամանակ վնասել է ծունկը, ինչի պատճառով չկարողացավ մասնակցել «Լիվերպուլի» հետ խաղին: Էվանսի վերադարձը դեռևս հայտնի չէ:
«Տոտտենհեմի» դեմ խաղում Էվանսը չի կարողանա մասնակցել և Սէր Ալեքսին մնում ապավինել Ռիո Ֆերդինանդին և Նեմանյա Վիդիչին:
-Մենք դեռ չենք կարող օգտվել Էվանսի ծառայություններից: Նա դեռ պատրաստ չէ: Մյուս կողմից ամեն ինչ այդքան վատ չէ: Չորեքշաբթի օրը մենք մի շարք ֆուտբոլիստների հանգստանալու հնարավորություն տվեցինք, ովքեր հաջորդ տուրում կկարողանան մեզ օգնել,- ասել է Ֆերգյուսոնը: ESPN