• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոնսին չի անհանգստացնում տրանսֆերային շուկայում «Յունայթեդի» անգործությունը

Ֆիլ Ջոնս«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը հայտնել է, որ իր թիմում չեն մտահոգվում այս ամռանը նոր ձեռքբերում չունենալու պատճառով:

Ի տարբերություն իրենց մրցակիցներ «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի», Անգլիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը դեռևս ոչ մի գործարք չի իրականացրել: Սակայն Ջոնսը չի ցանկանում դրան մեծ նշանակություն տալ:

-Ես չեմ կարծում, որ տղաներին շատ են անհանգստացնում այլ ակումբների ձեռքբերումները: Դա ոչ մի կապ չունի մեզ հետ, մենք ուղղակի կենտրոնանում ենք մեր աշխատանքի վրա և գիտենք՝ ինչ անել:

Վստահ եմ, որ նոր մրցաշրջանը շատ հետաքրքիր կլինի: Թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունեն, և ես վստահ եմ՝ եթե մենք ցույց տանք այն ֆուտբոլը, որն անցած մրցաշրջանի սկզբում ցույց տվեցինք՝ ամեն ինչ շատ լավ կլինի,- Ջոնսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հետաքրքիր փաստեր